«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակնարկել է, որ հնարավոր է նոր պայմանագիր կնքի լոնդոնյան ակումբի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ այս ամռանը պատրաստվում է իր թիմ հրավիրել ընդամենը «մեկ-երկու» նորեկի:
«Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ցանկություն է հայտնել հեռանալ իր ներկայիս ակումբից և վերադառնալ Անգլիա:
«Էվերթոնը» պատրաստվում է ավելացնել իր ազդեցությունը Հեռավոր Արևելքում և այդ նպատակով կազմակերպում է ռեալիթի շոու չինական հեռուստաընկերությամբ:
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հրաժարվել է բացառել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սքոթ Սինկլերի վերադարձը իր թիմ:
Թեո Ուոլկոտը հույս ունի, որ հնարավորություն կունենա մրցաշրջանի մնացած հատվածում իրեն դրսևորվել կենտրոնական հարձակվողի դիրքում:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» սեփականատեր Թոնի Ֆերնանդեսը հույս ունի թիմում պահել Քրիստոֆեր Սամբային՝ չնայած Պրեմիեր Լիգայից դուրս մնալուն:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը վստահ է, որ Ժոզե Մոուրինյոյի վերադարձը «Չելսի» որոշված հարց է:
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ իր թիմում չկա ոչ մի պառակտում:
«Ռեդինգի» հարձակվող Պավել Պոգրեբնյակի գործակալը հայտնել է, որ ռուս ֆուտբոլիստը մտադիր է մնալ Անգլիայում: