«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Սքոուլզն ապաքինվել է ծնկի վնասվածքից և պետք է դաշտ դուրս գա «Սանդերլենդի» հետ խաղի ժամանակ, որը կկայանա մարտի 30-ին:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն ամռանը կլքի ակումբը, եթե մինչև շաբաթ օրը նրան նոր պայմանագիր չառաջարկվի:
«Չելսիի» ավագ Ջոն Թերրին հայտնել է, որ իր կարծիքով Ֆրենկ Լեմպարդը ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստն է:
«Նյուքասլ Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Սթիվեն Թեյլորը խոստովանել է, որ Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն անգամ չգիտեր, թե որ դիրքում է խաղում նա:
«Ուիգան Ատլետիկի» հարձակվող Քալում Մակմանամանը «Նյուքասլի» պաշտպան Մասադիո Հայդարայի նկատմամբ կատարած կոպիտ խաղի համար չի պատժվի:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոստովանել է, որ թիմում հարմարվելու համար իրեն ամենից շատ օգնություն է ցույց տվել Լուկաս Լեյվան:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ տարվա լավագույն ակումբը «Սուոնսի Սիթին» է:
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնիո Վալենսիան խոստովանել է, որ հիասթափված է ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած իր խաղից:
«Չելսիի» կենտրոնական պաշտպան Գարի Կեհիլը չի կարողանալու օգնել Անգլիայի ազգային հավաքականին: Նրա փոխարեն անմիջապես հավաքական է հրավիրվել «Նյուքասլի» ֆուտբոլիստ Սթիվեն Թեյլորը:
«Ստոկի» հարձակվող Մայքլ Օուենը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտում է ֆուտբոլային կարիերան: