«Տոտտենհեմը» մերժել է «Անժիի» առաջարկը՝ կենտրոնական պաշտպան Յունես Կաբուլին վարձակալելու մասին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը ծնկի լուրջ վնասվածքի պատճառով ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել ընթացիկ մրցարջանում:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն անձամբ է վետո դրել այդ գործարքին երկուշաբթի օրը: Այս մասին հայտնում է L’Equipe պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ Մախաչկալայի «Անժին» ցանկանում էր վարձակալել Կաբուլին մինչև այս մրցաշրջանի ավարտը՝ այնուհետև գնելու նպատակով:
Սպասվում է, որ երկու շաբաթից պաշտպանը կսկսի մարզումները «Տոտտենհեմի» կազմում: