Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է Իսպանիայի գլխավոր Marca սպորտային պարբերականը:
Հղում անելով երկու ակումբների աղբյուրներին՝ պարբերականը գրում է, որ անգլիական ակումբը տրանսֆերային գումարի մի մասն արդեն վճարել է: «Յունայթեդը» նույն կերպ վարվեց նաև դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի ժամանակ:
Ֆալկաոյի վաճառքը դժվարացնում է այն փաստը, որ «Ատլետիկոն» մինչ այսօր պետք է որոշակի գումար վճարի պորտուգալական «Պորտուին» խաղացողի տրանսֆերի համար: Նշենք, որ Ֆալկաոյին ձեռք բերելու ցանկություն էին հայտնել նաև «Չելսին» և «Ռեալ Մադրիդը»: