«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Սուոնսիի» պաշտպան Անխել Ռանխելին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Անգլիական երկու գրանդ ակումբներ՝ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ամռանը կփորձեն ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Սեբաստիան Քաոաթեսը հայտնել է, որ ամռանը կարող է լքել ակումբը:
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն առաջվա պես գտնվում է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:
«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հերքել է լուրերն այն մասին, թե նա տեղափոխվում է «Արսենալ»:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն ամռանը կլքի ակումբը, եթե մինչև շաբաթ օրը նրան նոր պայմանագիր չառաջարկվի:
«Արսենալի» կենտրոնական պաշտպան Պեր Մերտեզակերը հերքել է Բունդեսլիգա վերադառնալու մասին լուրերը:
«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում ակումբում և չի պատրաստվում հեռանալ:
«Վեստ Հեմն» առաջիկա ամառ պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդերս Լինդեգորին:
«Բավարիայի» ապագա մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն կազմել է ֆուտբոլիստների այն ցուցակը, ովքեր պետք է համալրեն մյունխենյան ակումբի կազմը: