Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Ստոկ Սիթին» Ջոն Գվիդետտիին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու համար առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիին»:
Ինչպես հայտնի է դառնում The Telegraph պարբերականից, «Չելսին» «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուայինի համար 50 մլն ֆունտ է առաջարկել և մերժում է ստացել:
Ինչպես հաղորդում է The Telegraph պարբերականը, «Տոտտենհեմը» պատրաստ է վեցամսյա վարձակալությամբ վերցնել «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտին:
«Չելսին» պաշտոնապես հայտնել է 18-ամյա կիսապաշտպան Բերտրան Տրաորեի ձեռքբերման մասին: Տրաորեն «ազնվականներին» է միացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
«Վեստ Հեմն» ավարտին է հասցրել իր հունվարյան առաջին տրանսֆերը՝ գնելով «Պիտերբորոյի» հեռանկարային հարձակվող Ջանաի Գորդոնին:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պահպանել է հետաքրքրությունը Մադրիդի «Ռեալի» երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատայի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է The Telegraph պարբերականը, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Պաուլինյոյի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է The Chronicle պարբերականը, «Նյուքասլ Յունայթեդը» հունվարին կմերժի Յոհան Կաբայեի համար արված ցանկացած առաջարկ:
«Նապոլիի» կիսապաշտպան Դրիս Մերտենսը խոստովանել է, որ իր ակումբը փորձում է ձեռք բերել «Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենին:
«Սիեթլ Սաունդերսի» հարձակվող Կլինտ Դեմսին երկամսյա վարճակալության պայմանագիր է ստորագրել «Ֆուլհեմի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: