ԱՄՆ-ի ազգային հավաքականի հարձակվող Կլինտ Դեմփսին հաջող բուժզննում է անցել «Ֆուլհեմում» և պատրաստ է երկամսյա վարձակալությամբ վերադառնալ լոնդոնյան ակումբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Սուոնսի Սիթիի» հարձակվող Միչուն հայտնել է, որ ցանկանում է իր ուժերը փորձել ավելի ամբիցիոզ ակումբում:
«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում բաժանվել Լյուկ Շոուից:
Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն հերքել է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրերը:
The Guardian հեղինակավոր պարբերականը հայտնում է, որ «Չելսին» պատրաստվում է հունվարին 13 մլն ֆունտի առաջարկ անել «Սենտ-Էտիենի» կենտրոնական պաշտպան Կուրտ Զումայի համար:
«Տոտտենհեմի» պահեստային դարպասապահ Էուրելիո Գոմեսը բրազիլիական երկու ակումբներից առաջարկ է ստացել և պատրաստտվում է հունվարին վերադառնալ հայրենիք:
«Մոնակոյի» սպորտային տնօրեն Վադիմ Վասիլևը հայտնել է, որ «Չելսին» Ռադամել Ֆալկաոյին գնելու շանս չունի:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ չի հավատում Սերխիո Ագուերոյի «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերին:
«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինիի գործակալի խոսքերով, իտալացի ֆուտբոլիստը մտածում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պրեմիեր Լիգան լքելու մասին:
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է պաշտպանությունում առաջացած խնդիրները լուծել «Սենտ-Էտիենի» 19-ամյա ֆուտբոլիստ Կուրտ Զումայի միջոցով: