Ինչպես հայտնում է «Վեստ Բրոմվիչի» պաշտոնական կայքը, ակումբին հաջողվել է ձեռք բերել «ՊՍԺ»-ի կենտրոնական պաշտպան Դիեգո Լուգանոյին:
Գերմանական «Համբուրգը» պատրաստ չէ բավարարել «Էվերթոնի» ֆինանսական պահանջները հարձակվող Նիկիցա Ելավիչին ձեռք բերելու հետ կապված:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Դանիայի հավաքականի պաշտպան Դանիել Ագգեռին ձեռք բերելու համար «Բարսելոնան» միջնորդի միջոցով դիմել է «Լիվերպուլին»:
Մի քանի շաբաթ շարունակվող լարված բանակցություններից հետո «Նյուքասլին» հաջողվեց համաձայնեցնել «Լիոնի» հարձակվող Բաֆետիմբի Գոմիսի տրանսֆերային արժեքը:
«Կրիստալ Փելեսի» հերթական նորեկը «Բլեքպուլի» նախկին կիսապաշտպան Էլիոթ Գրանդենն է: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը վստահ է, որ Լուիս Սուարեսը կմնա ակումբում:
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան հնարավոր է կարիերան շարունակի «Լիվերպուլում»: Այս մասին հաղորդում է Punto Pelota պարբերականը:
Ինչպես հաղորդում է Sportmediaset-ը, «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելը մոտակա մի քանի օրում կավարտի իր տեղափոխությունը իտալական «Նապոլի»:
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է, որ իր ակումբը բանակցում է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջերմեյն Ջենասը բանակցություններ է վարում Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթի» տեղափոխվելու համար: