Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին վիրահատվելու է: Այս մասին հայտնում է Goal պարբերականը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հերքել է թիմի ավագ Սթիվեն Ջերարդի վիրահատության մասին լուրերը:
«Տոտտենհեմի» վինգեր Ահարոն Լենոնը վերջնականապես ապաքինվել է ծնկի վնասվածքից և այժմ կարող է մասնակցել առաջիկա հանգստյան օրերին կայանալիք «Ուիգանի» հետ խաղին:
«Չելսիի» պաշտպան Գարի Կեհիլը կարող է շարք վերադառնալ «Բազելի» հետ Եվրոպա Լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում: Իսկ ահա նրա թիմամից Էշլի Քոուլը առայժմ պատրաստ չէ:
«Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը խոստովանել է, որ կիրակի օրը կայացած «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին մասնակցել է՝ հաղթահարելով ցավի արգելքը:
«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին ուսի վնասվածքից հետո այսօր անցկացնելու է իր առաջին լիարժեք մարզումը :
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ Ջեկ Ուիլշերին դեռ անհանգստացնում է կոճը, որի պատճառով ակումբի մարզչական շտաբը ստիպված է սահմանափակել ֆուտբոլիստի խաղային ժամանակը:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ իր թիմի առաջատար Գարեթ Բեյլը պատրաստ է մասնակցել Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին:
«Մանչեսթեր Սիթին» հնարավոր է մեկնի «Տոտտենհեմի» հետ խաղին առանց երկու առանցքային ֆուտբոլիստների՝ Դավիդ Սիլվայի և Սերխիո Ագուերոյի:
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էշլի Յանգն արդեն չի մասնակցի Պրեմիեր Լիգայի մնացած խաղերին կոճի վնասվածքի պատճառով: