Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ ժամանակին կարող էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Առաջիկա օրվա ընթացքում «Չելսին» կանցկացնի «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին գնելու բանակցությունների որոշիչ փուլը:
«Տոտտենհեմը» և «Լիվերպուլը» դեռ ցանկանում են ձեռք բերել «Այաքսի» տաղանդավոր կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին 100 մլն ֆունտով գնելն ուղղակի «հիմարություն» կլինի:
«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Օլբորգի» և Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Նիկլաս Հելենիուսի ձեռքբերման մասին:
«Նյուքասլի» նոր սպորտային տնօրեն Ջո Քինեյրի տրանսֆերային գլխավոր նպատակն է դարձել «Տվենտեի» պաշտպան Դուգլասը:
Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Զորկը հայտարարել է, որ կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեն դեռևս մտադիր է տեղափոխվել իր ակումբ և չի ցանկանում մնալ «Չելսիում»:
«Չելսիի» հարձակվող Դեմբա Բան կարող է հեռանալ ակումբից, եթե Ժոզե Մոուրինյոյին հաջողվի Անդրե Շյուրլեից բացի ևս մեկ հարձակվող ձեռք բերել:
Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Հայաստանում և ոչ մի կերպ չի մեկնաբանում «Լիվերպուլ» տեղափոխության մասին տեղեկությունը:
«Ուիգանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Օուեն Քոյլը հայտարարել է, որ չի պատրաստվում հշաժարվել իր ֆուտբոլիստներից քիչ գումարի դիմաց: