Ինչպես հայտնում է Daily Mirror պարբերականը, «Աստոն Վիլլան» իր հարձակվող Քրիստիան Բենետեկին գնահատում է 40մլն ֆունտ:
«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է «Ռեալ Բետիսի» տաղանդավոր դարպասապահ Ադրիանին ձեռք բերելու մասին: Տրանսֆերը կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
«Ֆուլհեմը» պաշտոնապես հաստատել է «Ռոմայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգի տեղափոխությունը:
«Բայերի» սպորտային տնօրեն Ռուդի Ֆյոլերը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կքննարկի Անդրե Շյուրլեի տեղափոխությունը «Չելսի»:
«Սելթիկի» գլխավոր մարզիչ Նիլ Լեննոնը խոստովանել է, որ հետաքրքրված է «Աստոն Վիլլայի» պաշտպան Ռիչարդ Դանի ծառայություններով:
«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը հայտարարել է, որ չի խանգարի Ռոբերտո Մարտինեսին, եթե նա որոշի գլխավորել «Էվերթոնը» և խաղացողներ գնել «Ուիգանից»:
«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարծում է, որ «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին պետք չէ իր դիրքի խաղացող:
«Տոտտենհեմը» հանդես է եկել մեքսիկական «Ամերիկա» ակումբի հարձակվող Քրիստիան Բենիտեսին ձեռք բերելու առաջարկությամբ:
«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոն խոստովանել է, որ տեղյակ չէ, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իրենով:
«Մադրիդի Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտնել է, որ իր համար ավելի հարմար է «Արսենալ» տեղափոխվելու տարբերակը: