• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆյոլերը և Մոուրինյոն կքննարկեն Շյուրլեի տեղափոխությունը «Չելսի»

Անդրե Շյուրլե«Բայերի» սպորտային տնօրեն Ռուդի Ֆյոլերը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կքննարկի Անդրե Շյուրլեի տեղափոխությունը «Չելսի»:

Մամուլում տեղ գտած տարբեր լուրերի համաձայն, միակ խոչընդոտն այս տրանսֆերն իրականացնելու համար հանդիսանում է Քևին Դե Բրյունեն, ով չի ցանկանում վարձավճարով հանդես գալ  «Բայերում»:

Այս և այլ նրբություններ, եթե դրանք կան, կքննարկեն Ֆյոլերը և Մոուրինյոն չորեքշաբթի երեկոյան` Միխայել Բալաքի հրաժեշտի խաղից հետո: Ֆյոլերը պետք է գլխավորի «Բայերը», իսկ Մոուրինյոն` Աշխարհի հավաքականը: Շյուրլեն ևս կմասնակցի այս խաղին:

-Հիմնականում շեշտը դրվելու է Միխայելի վրա, և դա ճիշտ է: Բայց մենք նաև փորձում ենք լուծումներ գտնել Անդրեի հետ կապված, և մեր խոսակցությունը Մոուրինյոի հետ խաղից հետո անխուսափելի է,- հայտնել է Ֆյոլերը Daily Star-ի հետ հարցազրույցում: