«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը հաստատել է, որ հետաքրքրված է «Չելսիի» վինգեր Վիկտոր Մոզեսի ծառայություններով:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ պատրաստ է իր ակումբ հրավիրել «Աստոն Վիլլայի» դարպասապահ Շեյ Գիվենին:
«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Ստյաուայի» կենտրոնական պաշտպան Վլադ Կիրիկեշին ձեռք բերելու մասին: Գործարքը գնահատվում է 8.5 մլն ֆունտ:
«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն կխաղա շաբաթ օրը կայանալիք Պրեմիեր Լիգայի «Ֆուլհեմի» դեմ խաղում, եթե «Արսենալը» նրան գնելու համար նոր առաջարկ չներկայացնի:
«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Անժիի» հարձակվող Սամուել Էտո’Օյի ձեռքբերման մասին: Գործարքի ֆինանսական կողմը գաղտնի է պահվում:
Ինչպես հայտնում է Goal-ը, «Արսենալը» 30 մլն եվրո է առաջարկել «Ռեալ Մադրիդի» վինգեր Անխել դի Մարիայի համար:
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հերքել է, որ պաշտպան Լեյթոն Բեյնսը խնդրել է իրեն բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, «Վեստ Բրոմվիչը» մտադիր է վարձակալել «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ջեկ Բուտլանդին:
Ֆրանսիացի կիսապաշտպան Մաթյո Ֆլամինին վերադարձել է «Արսենալ»` երկու տարվա պայմանագիր կնքելով լոնդոնյան ակումբի հետ:
Ինչպես հայտնում է Express-ը, «Կրիստալ Փելեսը» պատրաստ է պայմանագիր ստորագրել «Չելսիի» նախկին կիսապաշտպան Յոսի Բենայունի հետ: