«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սքոթ Սինկլերին մեկ տարով վարձակալելու մասին:
«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Պանատինայկոսի» կիսապաշտպան Խարիս Մավրիասին ձեռք բերելու մասին: «Կատուների» համար գործարքն արժեցել է 3 մլն ֆունտ:
«Լիվերպուլը» մոտ է «Դերբի Քաունթիի» և Անգլիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ուիլ Հյուզին ձեռք բերելուն:
«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հայտնել է, որ իր ակումբը չի պատրաստվում վաճառել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը հրաժարվել է ակումբից հեռանալ: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
«Արսենալի» ակտիվությունը տրանսֆերային շուկայում շարունակվում է: The Telegraph-ի հաղորդմամբ, «զինագործները» պատրաստ են Կարիմ Բենզեմայի համար 40 մլն ֆունտ վճարել Մադրիդի «Ռեալին»:
«Նորվիչ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Գալաթասարայի» և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Յոհան Էլմանդերին մեկ տարով վարձակալելու մասին:
«Կրիստալ Փելեսը» մեկ տարով վարձակալեց «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ջեյսոն Պանչեոնին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Համաձայն PROtransfers-ի, «Արսենալը» հետաքրքրվում է Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայով:
Համաձայն talkSPORT-ի, իտալական «Ռոման» հետաքրքրվում է «Չելսիի» հարձակվող Դեմբա Բայով: