«Արսենալը» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» աջ պաշտպան Խուանֆրանին գնելու տարբերակը, ով կփոխարինի Բակարի Սանյային: Այս մասին հաղորդում է Goal-ը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ չի պատրաստվում հետ վերցնել «Արսենալում» իր կոլեգա Արսեն Վենգերի հասցեին արված արտահայտությունները:
«Մանչեսթեր Սիթին» գործնականում համաձայնության է եկել «Արսենալի» աջ պաշտպան Բակարի Սանյայի հետ:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մտածում է Անգլիա վերադառնալու մասին: Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբներն ուշադիր հետևում են զարգացող իրադարձություններին:
«Արսենալի» պաշտպան Բակարի Սանյան այսօր մեկնել է Մանչեսթեր, որպեսզի իր տրանսֆերի համար բանակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ տրանսֆերային պատուհանն իր թիմի համար կսկսվի նոր պայմանագրերի համար դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկիի և պաշտպան Բակարի Սանյայի հետ բանակցություններով:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյմս Միլների համար պայքարում ֆավորիտը համարվում է «Արսենալը»:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ այս ինը տարիների ընթացքում բավական մեծ ճնշում էր զգում իր վրա, և Անգլիայի գավաթը հաղթելն իր համար թեթևություն բերեց:
«Արսենալի» հարձակվող Յայա Սանոգոն քննադատել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով մի քանի ամիս առաջ Արսեն Վենգերին անվանել էր «սխալների մասնագետ»:
Այսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի եզրափակիչը: Միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Հալլ Սիթին»: