«Նյուքասլը» հայտարարել է «Սաութհեմպտոնի» եզրային հարձակվող Տինո Լիվրամենտոյին 32 միլիոն ֆունտով ձեռք բերելու մասին:
«Կրիստալ Փելեսը» բանակցություններ է վարում Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Օդիլոն Կոսունուին ձեռք բերելու համար:
«Չելսին» նախկինի պես հրաժարվում է շատ վճարել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի համար և այժմ փորձում է նրա փոխարեն գնել Թայլեր Ադամսին «Լիդսից»:
«Բրայթոնը» սկզբունքային համաձայնության է եկել «Այաքսի» հետ հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուհամեդ Կուդուսի հետ պայմանագիր կնքելու հարցում:
«Չելսին» հայտարարել է «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսին 25 մլն ֆունտով ձեռք բերելու մասին:
«Վեստ Հեմը» մոտ է այս տրանֆերային պատուհանում իր առաջին ձեռքբերմանը։ Այդ ֆուտբոլիստը կարող է դառնալ «Այաքսի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը:
Քրիստոֆեր Նկունկուի ծնկի վնասվածքը աննշան է, և «Չելսիի» հարձակվողը շարքից դուրս է մնացել ընդամենը մի քանի շաբաթով:
«Չելսին» հաստատել է «Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ակսել Դիսասիի հետ պայմանագիր կնքելու մասին տարածված լուրերը։ Գործարքը գնահատվում է 45 միլիոն եվրո (38,8 միլիոն ֆունտ):
«Նյուքասլը» համաձայնության է եկել «Սաութհեմպտոնի» հետ՝ պաշտպան Տինո Լիվրամենտոյի տրանսֆերի շուրջ:
«Չելսին» համաձայնել է ձեռք բերել «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսին 25 մլն ֆունտով: