• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» մոտ է այս տրանֆերային պատուհանում իր առաջին ձեռքբերմանը

«Վեստ Հեմը» մոտ է այս տրանֆերային պատուհանում իր առաջին ձեռքբերմանը։ Այդ ֆուտբոլիստը կարող է դառնալ «Այաքսի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը:

Այս տրանսֆերային պատուհանը հիասթափեցնող ձևով է ընթանում «Վեստ Հեմի» համար, որը ոչ միայն առանց նոր ձեռքբերումների է, այլև շոշափելի կորուստ է կրել՝ վաճառելով իրենց թիմի ավագ Դեքլան Ռայսին։

Ի հիասթափություն իրենց գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի, «Վեստ Հեմը» չկարողացավ պայմանավորվել Ջեյմս Ուարդ-Պրոուզի հետ, բայց այժմ «մուրճահարների» համար փոքրիկ հույս է առաջացել:

Ըստ The Guardian-ի՝ «Վեստ Հեմն» արդեն պայմանավորվել է Ալվարեսի հետ և հույս ունի նաև պայմանավորվածության հասնել «Այաքսի» մինչև այս շաբաթվա ավարտը:

Նախկինում Ալվարեսի ծառայությունների համար դիմել էր նաև «Չելսին», սակայն «կապույտները» 25 ամյա մեքսիկացուն դիտարկում են միայն որպես այլընտրանք Մոյսես Կայսեդոյի համար:

Ընդհանուր առմամբ, Մոյեսն այս ամառ ցանկանում է ձեռք բերել երկու կիսապաշտպանի, ձախ պաշտպանի, ձախ եզրային հարձակվողի և կենտրոնական պաշտպանի: