«Վեստ Բրոմվիչը» պատրաստվում է իր հարձակվող Պիտեր Օդեմվինգիեին վարձավճարով հանձնել «Կրիստալ Փելեսին» մինչև այս մրցաշրջանի ավարտը:
«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Մարտին Շկրտելը կարող է վերադառնալ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»:
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցակը:
34-ամյա հարձակվող Լուիս Սաան, որն անցած ամիս խզեց պայմանագիրը «Սանդերլենդի» հետ, շարունակելու է կարիերան իտալական «Լացիոյում»:
«Սուոնսիի» ավագ Գարի Մոնկը կնքել է նոր պայմանագիր ակումբի հետ 2.5 տարի ժամկետով: Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Մոնկը հազվադեպ է դաշտ դուրս գալիս:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատրաստվում է ամռանն առաջարկ անել «Նյուքասլին» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆային ձեռք բերելու համար:
«Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը ցանկանում է իր թիմում տեսնել «Չելսիի» կիսապաշտպան Ֆլորան Մալուդային:
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող Մախաչկալայի «Անժին» հետաքրքրված է «Սուոնսի Սիթիի» իսպանացի հարձակվող Միչուի ծառայություններով:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալի» ձախ պաշտպան Անդրե Սանթոսը հրաժարվել է դառնալ Ուեսլի Սնեյդերի և Դիդյե Դրոգբայի թիմակիցը «Գալաթասարայում»:
Այս ամառ «Ստոկը» պատրաստվում է դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար պահանջել ավելի քան 15 մլն ֆունտ: