• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

VAR-ը չէր միջամտի, եթե անգամ Կովաչիչը հեռացվեր «Արսենալի» դեմ կայացած վերջին խաղում

Մրցավարական կորպուսի ղեկավար Հովարդ Վեբն ասել է, որ VAR-ը չէր միջամտի, եթե «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը հեռացվեր «Արսենալի» դեմ վերջին խաղում։

Մրցավար Մայքլ Օլիվերը, հիշում ենք, միայն դեղին քարտ ցույց տվեց Կովաչիչին «Արսենալի» ավագ Մարտին Էդեգորի դեմ կոպիտ խաղի համար:

Անկախ քարտի գույնից՝ Վեբն ասաց, որ VAR-ը չէր միջամտի, քանի որ չկար հստակ մրցավարի սխալ՝ ի տարբերություն «Չելսիի» պաշտպան Մալո Գուստոյի խաղտման՝ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում:

«Դա ակնհայտորեն անվայել խաղ է, և ես վստահ եմ, որ եթե Մայքլ Օլիվերը կարմիր քարտ ցույց տար, VAR-ը կասեր՝ «Ստուգումն ավարտված է»: Բայց նա չարեց՝ ցույց տալով դեղին քարտ»:

«Այստեղ նրա քաշի մի մասը գտնվում է ձախ ոտքի վրա, նրա աջ ոտքը սահում է խոտածածկի վրայով, և հպումը աննշան է՝ ի տարբերություն Գուստոյի բաց ոտքով հարվածի»:

«Այս դրվագներում մի քանի տարբերություններ կային, և ես կարծում եմ, որ VAR-ը որոշեց, որ մրցավարն այստեղ բացահայտ սխալ չի թույլ տվել: Եթե VAR-ը միջամտեր, դա կնշանակեր, որ նա զգում էր, որ պետք է փոխել մրցավարի որոշումը»։

«Կարծում եմ, որ նրա բախտը բերել է խաղադաշտում մնալու համար: Իհարկե, VAR-ը նախատեսված չէ երկրորդ դեղին քարտերի համար, բայց կարծում եմ, որ նա չափազանց բախտավոր էր, որ մնաց խաղի մեջ»:

«Մայքլ Օլիվերը մեր լավագույն մրցավարներից է, լավագույններից մեկն է աշխարհում, և կասկած չկա, որ նա կվերլուծի այս դրվագը»,- ասել է Վեբը Sky Sports-ին տված հարցազրույցում։