«Արսենալի» կիսապաշտպան Աբու Դիաբին մեկնաբանել է իր վերադարձը դաշտ` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ (0:2): Նա նոր է ապաքինվել վնասվածքից:
-Խաղին մասնակցելն ինձ օգնեց: Սա ինձ պետք էր, որպեսզի ամբողջությամբ կազդուրվեի և մտնեի խաղային ռիթմի մեջ: Գոհ եմ, որ կարողացա խաղալ:
Ֆիզիկապես հիանալի մարզավիճակում եմ: Իհարկե, ես երկար ժամանակ բացակայում էի, դրա համար էլ մի քիչ անսովոր է հիմա, սակայն լավ է` այն չազդեց խաղիս վրա:
Այսքան բացակայելուց հետո հույս չունեի, որ տեղ կգտնեմ կազմում: Ամեն դեպքում, պետք է միշտ պատրաստ լինել,- ասել է Դիաբին զինագործների պաշտոնական կայքին տված հարցազրույցում: