«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը շաբաթ օրը թիմին կօգնի «Նյուքասլի» հետ խաղում:
Աֆրիկյան ազգերի գավաթի պատճառով Ադեբայորը ակումբում չի խաղացել հունվարի 12-ից: Անցած կիրակի Տոգոյի հավաքականը քարրորդ եզրափակչում զիջելով Բուրկինա Ֆասոյին՝ դուրս մնաց գավաթի խաղարկությունից:
Ադեբայորը թիմին կմիանա ուրբաթ օրը: Սակայն Ջերմեյն Դեֆոյի վնասվածքը ստիպում է «Տոտտենհեմի» մարզիչներին Էմանուելին հայտավորել առաջիկա խաղին:
-Ակնհայտ է, որ առաջինը պետք է ճիշտ գնահատել իրավիճակը: Կարելի է վստահ ասել, որ նա կլինի հայտացուցակում: Չեմ կարող ասել, թե նա կլինի մեկնարկային կազմում, թե ոչ,- ասել է գլխավոր մարզիչ Վիլաշ-Բոաշը: