Անգլիայի գավաթի 3-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Սուոնսի Սիթիին»:
Դևիդ Մոյեսի սաները չկարողացան հաղթահարել ուելսյան ակումբի արգելքը և վաղաժամ լքեցին առաջնությունը: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով, իսկ խաղավարտից մի քանի րոպե առաջ Վիլֆրիդ Բոնին հաղթանակ պարգևեց «Սուոնսիին»:
Գոլեր. Ռաուլեջ՝ 13ր, Էրնանդես՝ 16ր, Բոնի՝ 90ր: