«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը հաստատել է, որ իր ակումբը բանակցում է հարձակվող Կրիստիան Բենտեկի հետ նոր պայմանագրի շուրջ:
Երիտասարդ բելգիացին դարձավ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի իսկական բացահայտումը՝ խփելով 19 գնդակ: Այժմ Կրիստիանի ծառայություններով հետաքրքրվում են տարբեր թոփ ակումբներ, մինչդեռ Լամբերտը հույս ունի պահել իր փայլող աստղին:
-Կարծում եմ, որ մարդիկ մոռանում են այն մասին, որ Կրիստիան Բենտեկը դեռ երեք տարվա պայմանագիր ունի, և նա երբեք չի դիմել ինձ որևէ խնդրանքով:
Վերջին մի քանի շաբաթներին մենք բանակցում ենք նրա և մի շարք այլ խաղացողների հետ նոր գործարքի շուրջ: Կարևոր է փորձել պահպանել բոլորին, սակայն այսպիսի մրցաշրջանից հետո նորմալ է, որ մարդիկ հետաքրքրվում են նրանցով:
Մինչդեռ ես լիովին համոզված եմ, և ինքներդ էլ կարող եք հարցնել Կրիստիանին, որ նա բացարձակապես հաճույք է ստանում այստեղ,- հայտնել է մասնագետը: talkSPORT