«Աստոն Վիլլան» հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուի ծառայություններով:
2021 թվականի ամռանը «առյուծները» արդեն փորձել են գնել Սմիթ Ռոուին, բայց «Արսենալը» մերժեց բիրմինգհեմյան ակումբի 30 միլիոն ֆունտի առաջարկը։
Ըստ talkSPORT-ի, Վիլա Պարկի ակումբն այժմ թարմացրել է իր հետաքրքրությունը Սմիթ Ռոուի նկատմամբ, որին հետևում է «Վիլլաների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին:
Ժամանակին Սմիթ-Ռոուն իր նորամուտը նշեց «Արսենալի» կազմում Ունայ Էմերիի գլխավորությամբ: Էմիլը հսկայական աջակցություն ստացավ, սակայն առողջական խնդիրների պատճառով այս մրցաշրջանը անհաջող դարձավ նրա համար։
Այս մրցաշրջանում 22 ամյա անգլիացին դեռ չի հայտնվել «Արսենալի» մեկնարկային կազմում՝ ընդամենը 11 անգամ մտնելով փոխարինման և ընդամենը 116 րոպե խաղալով Պրեմիեր լիգայում: