«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ այս ինը տարիների ընթացքում բավական մեծ ճնշում էր զգում իր վրա, և Անգլիայի գավաթը հաղթելն իր համար թեթևություն բերեց:
Շաբաթ օրը «Ուեմբլիում» «Հալլ Սիթիին» հաղթելով 3:2 հաշվով՝ «զիանագործները» 2005թ-ից հետո առաջին անգամ տիտղոս նվաճեցին: Անձամբ Վենգերի համար սա Անգլիայի հինգերորդ գավաթն էր, որը նա համարել է ամենակարևորը:
-Այս տիտղոսն ավելի կարևոր է, քան մնացած բոլորը: Մենք երկու անգամ դուբլ ենք արել, սակայն այսպիսի ճնշում չի եղել: Սա կարևոր պահ է ակումբի կյանքում: Պարտությունը շատ ուժեղ հարված կլիներ մեզ համար: Սակայն հաղթանակը լավ հիմք կպատրաստի, որ հաջորդ մրցաշրջանին ավելի ուժեղ ներկայանանք,- ասել է Վենգերը: The Guardian