Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դժգոհ է «Սուոնսիի» հետ խաղի արդյունքից (2:2):
Եթե «զինագործները» կարողանան լրացուցիչ խաղում հաղթել «Սուոնսիին» տանը, ապա նրանց սպասվում է 7 հանդիպում 3 շաբաթում:
Այն հարցին, արդյոք իր թիմը կկարողանա խաղալ նման ծանրաբեռնվածությամբ, Վենգերը պատասխանել է հետևյալ կերպ.
-Այո, եթե վնասվածքներ չունենանք: Առաջին հերթին մենք պետք է պահպանենք մեր ֆուտբոլիստներին, և հնարավոր է` մեկ-երկու խաղացող գնենք, քանի որ թիմից հեռացել են Շամախն ու Ջուրուն:
Իհարկե, ես հիասթափված եմ, որովհետև հաղթանակ էի ուզում: Սակայն ավելի լավ է լրացուցիչ խաղալ, քան թե պարտվել: