Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում «Արսենալը» ընդունեց «Մոնպելյեին»:
Առաջին խաղակեսում թիմերը հավասար խաղ ցուցադրեցին և չկարողացան հաշվի մեձ առաջ անցնել: Երկրորդ խաղակեսի սկզբում «զինագործները» բացեցին հաշիվը: 49-րդ րոպեյին Օլիվյե Ժիրուի փոխանցումից հետո աչքի ընկավ երիտասարդ Ուիլշերը՝ 1:0 : Գոլը նոր ոգևորություն հաղորդեց Վենգերի սաներին և նրանք 12 րոպե հետո կրկնապատկեցին հաշիվը: Ժիրույի փոխանցումից հետո Պոդոլսկին գնդակը ուղարկեց «Մոնպելյեի» դարպասը՝ 2:0:
Գոլեր. Ուիլշեր՝ 49ր, Պոդոլսկի՝ 62ր