«Արսենալը» պաշտոնապես հայտնել է, որ փետրվարի 22-ին՝ Պրեմիեր Լիգայում «Սանդերլենդի» դեմ տնային խաղից առաջ «Էմիրեյթս» մարզադաշտի մոտ տեղի կունենա ակումբի լեգենդ Դենիս Բերգկամպի արձանի բացումը:
Բերգկամպն, ով այժմ իր հայրենի «Այաքսում» աշխատում է Ֆրանկ Դե Բուրի հետ, 1995թ-ից լոնդոնյան ակումբում մասնակցել է 423 խաղի՝ դառնալով 120 գոլի հեղինակ:
Հոլանդացի հարձակվողն «Արսենալի» հետ նվաճել է 7 տիտղոս: Նա եղել է «Արսենալի» «անպարտելի թիմի» ֆուտբոլիստ, որը 2003/04 մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կրել:
Նշենք, որ «Էմիրեյթսի» դիմաց արդեն կանգնեցված են Հերբերտ Չեմպենի, Տոնի Ադամսի և Թիերի Անրիի արձանները: