«Արսենալը» հայտարարեց՝ ակումբի Նիկոլա Պեպեի համագործակցության ավարտի վերաբերյալ, որից հետո Պեպեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց թուրքական «Տրաբզոնսպոր»։
Պեպեն «Արսենալի» կազմում անցկացրած 112 խաղում դարձել է 27 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ:
28 ամյա կոտդիվուարցին իր վերջին հանդիպումն անցկացրել է Միկել Արտետայի թիմի կազմում 2022 թվականի մայիսին՝ «Էվերթոնի» դեմ՝ նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացնելով «Նիցցայում»։
Անցած ամառ «Արսենալը» չկարողացավ գնորդ գտնել Պեպեի համար, ուստի լոնդոնյան ակումբը Նիկոլայի հետ պայմանավորվեց խզել պայմանագիրը, որն ուժի մեջ էր ևս մեկ տարի։
Այսպիսով, «Արսենալը» անվճար բաց թողեց Պեպեին, ով արդեն մեկնել է Թուրքիա՝ մինչև հաջորդ ամառ պայմանագիր կնքելով «Տրաբզոնսպորի» հետ։