Պաշտպան Բակարի Սանյան հայտնել է, որ այս ամռանը նա կարող է հեռանալ «Արսենալից», կամ նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:
Շշուկներ են պտտվում, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «ՊՍԺ»-ն: Մինչդեռ Սանյան, ում պայմանագիրն «Արսենալի» հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին, դեռ որոշում չի կայացրել:
-Իհարկե, հպարտությամբ եմ կարդում «ՊՍԺ»-ի հետաքրքրության մասին: Շատ լավ ակումբ է: Սակայն անձամբ ինձ ոչ մեկն այդ ակումբից չի դիմել: Չգիտեմ՝ նրանք զրուցել են իմ գործակալի հետ, թե դա միայն բամբասանք է:
«Արսենալի» հանդերձարանում ամեն օր ինձ ասում են, որ ես կգնամ «ՊՍԺ», սակայն դրանք միայն ենթադրություններ են: Չգիտեմ, թե ինչ կլինի: Հնարավոր է՝ ես երկարաձգեմ պայմանագիրս լոնդոնյան ակումբի հետ, կամ էլ հեռանամ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Մի տարվա պայմանագիր ունեմ: Տեսնենք:
Չգիտեմ, թե ամռանն ինչ տեղի կունենա: Պետք է ակումբի ղեկավարության հետ խոսեմ պայմանագիրս երկարաձգելու մասին: «Մոնակոն» կարող է նոր փորձություն դառնալ ինձ համար: Իմ դռները բաց են բոլորի առաջ՝ «Մոնակո», «ՊՍԺ», «Արսենալ»,- հայտնել է Սանյան: Le 10 Sport