«Բավարիան» «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի նախընտրելի ակումբն է:
Ըստ լուրերի՝ «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի ցանկանում այս ամառ ձեռք բերել Քեյնին, քանի որ «Տոտտենհեմը» կտրականապես դեմ է Պրեմիեր լիգայում իրենց մրցակցի հետ գործարք կատարելուն:
Բայց «Բավարիան» շարունակում է պայքարել Քեյնի համար: Մյունխենցիների ղեկավարներն այժմ պլանավորում են իրենց հաջորդ քայլերը Անգլիայի հավաքականի 29 ամյա ավագին ձեռք բերելու նպատակով:
Ինչպես հաղորդում է Sky Sport Germany-ը, «Բավարիան» արդեն տեղեկացրել է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի շրջապատին, որ նրանք որոշել են կենտրոնացնել իրենց ուժերը Քեյնի ձեռք բերելու վրա:
Քեյնին արտասահման վաճառելը «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիի նախընտրելի տարբերակն է: