Ինչպես հաղորում է Sky Sports-ը, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը գոհ չէ Ռոբերտո Դի Մատեոյի աշխատանքից և պատրաստվում է նրան հեռացնել գլխավոր մարզչի պաշտոնից: Նրա տեղը կարող է զբաղեցնել «Լիվերպուլի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:
«Յուվենտուսից» կրած ջախջախիչ պարտությունը՝ 0:3, «Չելսիի» համար խմբից դուրս գալու միայն տեսական հնարավորություն է թողել: Հաջող չեն ընթանում թիմի գործերը նաև Պրեմիեր Լիգայում:
Այս ամենը հարցականի տակ է դնում Դի Մատեոյի ապագան, ով անցած մրցաշրջանում հաղթելով Չեմպիոնների Լիգան «Չելսիի» հետ՝ երկու տարվա պայմանագիր ստորագրեց: Հաղորդվում է, որ Դի Մատեոն արդեն պատրաստ է հեռանալ:
Իսկ The Guardian-ը գրում է, որ Դի Մատոյի հեռացման դեպքում ակումբ կհրավիրվի իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը, ով ժամանակավորապես կմարզի թիմը, մինչև Աբրամովիչին հաջողվի համաձայնության գալ Խոսեպ Գվարդիոլայի հետ: