«Բորնմուտի» վեցերորդ ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանում «Սասուոլոյի» կիսապաշտպան Համեդ Տրաորեն է:
«Բորնմուտը» Տրաորեին վարձավճարով վերցրեց մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո նրանք պետք է գնեն Համեդին մոտ 26 միլիոն ֆունտով:
22 ամյա կոտդիվուարցին «Էմպոլիի» ակադեմիայի սան է և «Սասուոլոյում» հանդես է գալիս 2019 թվականից։
«Նա երիտասարդ է, հավակնոտ և Սերիա Ա-ի ամենավառ տաղանդներից մեկն է: Նա համապատասխանում է մեր փնտրած ֆուտբոլիստի տիպին և մեծապես կընդլայնի մեր ստեղծագործական ռեսուրսները»,- ասել է «Բորնմուտի» գործադիր տնօրեն Նիլ Բլեքը: