«Բրայթոնը» դադարեցրեց «Մանչեսթեր Սիթիի» 12 խաղյա հաղթանակների շարքը և 1-1 հաշվով ոչ-ոքի խաղալով նորընծա չեմպիոնների դեմ՝ նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիրը:
«Ճայերի» մեկնարկային կազմում չորս փոփոխություն էր տեղի ունեցել։ Խաղալու իրենց հնարավորությունները ստացան Յան Պոլ վան Հեկեն, Բիլլի Գիլմուրը, Ֆակունդո Բուոնանոտտեն և Դենիել Ուելբեքը:
«Քաղաքացիների» մեկնարկային կազմում «Չելսիի» դեմ նվազագույն հաշվով հաղթանակից հետո իրենց տեղը պահպանեցին միայն Ստեֆան Օրտեգան, Ռիկո Լյուիսը, Ֆիլ Ֆոդենը և Ռիյադ Մահրեզը։
Դեղին՝ Ջոել Վելտման, Յան Պոլ վան Հեկե – Խոսեպ Գվարդիոլա, Բերնարդու Սիլվա։