«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի վերախաղարկումից առաջ հիշել է մի դրվագ առաջին դիմակայությունից:
Հիշեցնենք, որ այսօր «Յունայթեդը» հյուրընկալվել է «Չելսիին»: Այս թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Այսօր կայանալիք խաղը կորոշի կիսաեզրափակչի մասնակցին:
-Խուան Մատան այդ ժամանակ շրջանցեց Ջոննի Էվանսին և նրա առջև բացվեց ողջ դարպասը: Սակայն ինձ հաջողվեց ամբողջ հասակով ձգվել և մատներով դուրս հանել գնդակը: Խաղից հետո նա մոտեցավ և շնորհավորեց ինձ սեյվի համար:
Անգլիայի գավաթը ճանաչված և հին առաջնություն է: Իսպանիայում այս մասին միշտ գրում են, և ես անձամբ դիտել եմ այդ խաղերը, երբ երեխա էի:
Տպավորություն ունեմ, որ Անգլիայի գավաթը արքայական գավաթից ավելի պատվաբեր է, սակայն շատ իմաստներով դրանք նույնանման են: Հպարտ ենք, որ մասնակցում ենք այսպիսի առաջնության,- հայտնել է Դե Խեան: