«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ աշխատանքը: Ֆուտբոլիստը կարծում է, որ իսպանացի մարզիչը օգնել է իրեն ավելի լավը դառնալ:
Բենիտեսը «Չելսին» գլխավորում է նոյեմբերից, սակայն վաղուց հայտնի է, որ մրցաշրջանի ավարտից հետո նա կլքի «Սթեմֆորդ Բրիջը»:
-Բենիտեսը ինձ շատ է օգնել: Ինձ դուր է գալի այն փիլիսոփայությունը, որը նա կիրառում է «Չելսիի» ֆուտբոլիստների հետ: Նա սիրում է ֆուտբոլը և տեսնում է ֆուտբոլն այնպես, ինչպես ես:
Նա սիրում է գնդակով խաղալ, պահանջում է պրեսինգի ենթարկել արդեն մրցակցի կիսադաշտում, նա սիրում է հաղթել,- Chelsea TV-ին տված հարցազրույցում ասել է Լուիզը: