«Չելսիի» նախկին մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն արդեն այս ամռանը կարող է գլխավորել գերմանական «Շալկե 04» ակումբը:
Անցած մրցաշրջանում Դի Մատեոն «Չելսիի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և նվաճեց Անգլիայի գավաթը, սակայն ընթացիկ մրցաշրջանում պարտություն կրելով «Յուվենտուսից»՝ Դի Մատեոն հեռացվեց զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես հաղորդում է Sportmediaset-ը, Դի Մատեոն որոշել է ամռանը վերադառնալ մարզչական գործունեությանը: Այժմ իտալացի մասնագետը բանակցում է Գերզենկիրխենյան ակումբի հետ: