«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հնարավոր է մոտակա ժամանակներս գլխավորի «Ռեդինգը»: Այս մասին հայտնում է Reading Post-ը:
Իտալացի մասնագետը կարող է կնքել պայմանագիր անգլիական ակումբի հետ մինչև 2015 թվականի ամռանը: Պայմանագրի ֆինանսական կողմերը գաղտնի են պահվում:
Նշենք, որ Դի Մատեոյի ծառայություններով հետաքրքրվում է անձամբ սեփականատեր Անտոն Զինգարևիչը, որը երեկ գործից հեռացրեց Բրայան Մակդերմոտտին:
Ավելի վաղ հայտնում էին, որ «Ռեդինգի» գլխավոր մարզչի թեկնածուներն են Պաոլո Դի Կանիոն և Դիկ Ադվոկատը: