«Բենֆիկայի» պաշտպան Էսեկիել Գարայը հայտնել է, որ ամռանը շատ մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Հունիսի սկզբին պորտուգալական թերթերն անգամ գրում էին, որ «Բենֆիկան» ընդունել է Գարային գնելու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:
Սակայն Դևիդ Մոյեսը, ով ամռանը «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Սէր Ալեքս Ֆերգյուսոնին, որոշեց, որ պաշտպանությունում իր թիմը համալրման կարիք չունի:
-Ես վստահ էի, որ ամռանը կտեղափոխվեմ «Մանչեսթեր Յունայթեդ»: Տեղափոխությունը գործնականում կայացել էր, երբ վերջին պահին այն խափանվեց:
Կարծում եմ, որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալն ազդեց այս գործարքի վրա: Մոյեսը չվստահեց ինձ, սակայն դա ինձ համար որևէ խնդիր չստեղծեց: Ես երջանիկ եմ «Բենֆիկայում»,- Գարայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: