• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եթե ունես լավ խաղացողներ, մյուս թիմերը միշտ կհետևեն նրանց

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ իր ակումբը հունվարին կկարողանա զերծ մնալ կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին կորցնելուց:

26 ամյա Մեդիսոնն իրեն շատ վառ դրսևորեց մրցաշրջանի առաջին հատվածում, սակայն Աշխարհի առաջնությունում իր հնարավորությունը չստացավ։

Այնուամենայնիվ, Մեդիսոնը շարունակում է հետաքրքրել տարբեր ակումբների, այդ թվում Արսենալին, Տոտտենհեմին և Նյուքասլին, և Մեդիսոնի տեղափոխության խոսակցությունները սրվում են հաշվի առնելով գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 18 ամսից:

Այնուամենայնիվ, Ռոջերսը հանգիստ է վերաբերվում այս խոսակցություններին և կարծում է, որ Մեդիսոնը չի հեռանա  «Լեսթերից» մրցաշրջանի միջնամասում։

«Ես որևէ անհանգստության կարիք չեմ տեսնում Մեդիսոնին կորցնելու հարցում: Նա այն ֆուտբոլիստն է, ում ես ուզում եմ այստեղ պահել»:

«Երբ ունես լավ խաղացողներ, դա լավ նշան է, և մյուս թիմերը միշտ կհետևեն նրանց: Դա նորմալ է, և ես վստահ եմ, որ այդ խաղացողները կմնան այստեղ: Իմ ուշադրությունը կենտրոնացած է իմ ունեցած խաղացողների կատարելագործման վրա: Դա այն է, ինչ ես ուզում եմ անել»,- ասել է Ռոջերսը Daily Mail-ին:

Հետաքրքիր փաստեր