«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան հայտնել է, որ մերժել է «Չելսիին» այն բանից հետո, երբ Բրազիլիայի թիմակից Նեյմարը խորհուրդ է տվել իրեն ընտրել կատալոնական ակումբը։
Անցած ամառ «Չելսին» արդեն համաձայնեցրել էր Լիդսի հետ Ռաֆինյայի տրանսֆերային գործարքի չափը, սակայն նա անմիջապես համաձայնություն չտվեց «կապույտներին»։
Ռաֆինյան սպասողական վերաբերմունք դրսևորեց և ի վերջո հասավ նրան, որ «Բարսելոնան» կգտնի 56 միլիոն ֆունտ՝ իրեն գնելու համար:
Ըստ Ռաֆինյայի՝ նա միշտ երազել է «Բարսելոնայի» մասին, իսկ Նեյմարն օգնել է նրան որոշել ակումբի տեղափոխության ընտրությունը։
«Ես խոսել եմ Նեյմարի հետ տեղափոխության մասին, և նա ինձ ասաց, որ չեմ փոշմանի «Բարսելոնա» գնալու համար: Նա ճիշտ էր»:
Ես մերժեցի «Չելսիին», քանի որ իմ երազանքն էր կրել «Բարսելոնայի» մարզաշապիկը», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։