«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հայտնել է, որ երկու տարի առաջ բանակցություններ է վարել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։
Անցած ամառ Կունդեն վերջին պահին մերժեց «Չելսիին» և «Սևիլիայից» տեղափոխվեց «Բարսելոնա»: Սակայն դրանից երկու տարի առաջ «Սիթին» փորձել էր ձեռք բերել Ժյուլին, ով բաց թողեց և՛ ֆրանսիացուն, և՛ Կալիդու Կուլիբալիին՝ ի վերջո պաշտպանությունը ուժեղացնելով Ռուբեն Դիասիով։
«Սևիլիայում» իմ առաջին տարում Գվարդիոլան զանգահարեց ինձ, նա ասաց, որ սիրում է ինձ և հավատում է, որ ես կհամապատասխանեմ «Սիթիի» խաղաոճին:
«Ես շատ եմ խոսել ֆուտբոլի մասին նրանց երկուսի՝ Գվարդիոլայի և «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի, հետ: Ես տեսա, որ նրանք երկուսն էլ ինձ տեսնում են իրենց թիմերում և հիանալի գիտեն իմ ունակությունները: Նրանք պարզապես ինձ հետ չէին զրուցում, դրանք շատ մանրամասն խոսակցություններ էին: », – ասել է Կունդեն El Pais-ին: