«Կրիստալ Փելեսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էբերեչի Էզեն նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ։
Ինչպես հայտնում է BBC-ն, Էզեն՝ ում նախորդ պայմանագրի ավարտին մնացել է 18 ամիս, իր ապագան կապում է «արծիվների» հետ մինչև 2027 թվականի ամառը։
Ըստ լուրերի՝ 25 ամյա անգլիացու աշխատավարձը նոր պայմանագրով բարձրացել է շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգով։
Էզեն խաղում է «Փելեսում»՝ 2020 թվականին «ՔՊՌ»-ից 19,5 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: 2021 թվականին Էբերեչին վնասվածք է ստացել, ինչը սակայն չխանգարեց նրան դառնալ Սելհարսթ Պարկի ամենակարևոր խաղացողներից մեկը և հրավիրվել Անգլիայի հավաքական:
Չնայած նոր պայմանագրին, «Փելեսը» ակնկալում է, որ մրցաշրջանի ավարտին մեծ ակումբները կփորձեն գնել Էզեի տրանսֆերային իրավունքները: Անցած ամառ «Մանչեսթեր Սիթին» մտածում էր Էբերեչիին գնելու մասին։ Ֆուտբոլիստի անունը կապվում է նաև «Լիվերպուլի» և «Տոտտենհեմի» հետ: