«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին իր թիմի առջև նպատակ է դրել նվաճել եվրոպական մրցաշարի մասնակցության ուղեգիր:
«Առյուծները» ներկայումս շարունակում են մնալ աղյուսակի ներքևի հատվածում, բայց Պրեմիեր լիգայի վերջին երկու հանդիպումներում էլ հաղթել են անառիկ պահելով իրենց դարպասը:
«Վիլլան» հինգ միավորով է հեռու յոթերորդ տեղից, որը բացում է ճանապարհը դեպի Կոնֆերանս լիգա, և Էմերին ցանկանում է, որ իր թիմը մրցաշրջանը ավարտի գոնե այդ դիրքում:
«Մենք հնարավորություն ունենք դուրս գալ Եվրոպական առաջնություններ, և եթե հաջորդ հանդիպումներում շատ միավորներ վաստակենք, մոտ կլինենք դրան»։
«Ամենակարևորն այն է, որ փորձես թիմ ստեղծել, փորձես ընտանիք ստեղծել, փորձես ստեղծել քո ոճը, փորձես լավ կերպար ստեղծել»:
«Եվ այդ ժամանակ մենք կկարողանանք հիանալ և վայելել յուրաքանչյուր հանդիպում մեր երկրպագուների հետ միասին՝ օգտագործելով նրանց էներգիան»։
«Մենք պետք է պրոֆեսիոնալ մնանք և կենտրոնացած մնանք այն բանի վրա, թե ինչ ենք ստեղծում և ինչպես ենք ցանկանում այն ստեղծել», – Էմերիի խոսքերն է մեջբերում The Independent-ը։