«Աստոն Վիլլան» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակել Թիմ Շերվուդին: Այս մասին է հայտնում բիրմինգհեմյան ակումբի պաշտոնական կայքը:
Շաբաթվա ընթացքում Պոլ Լամբերտին հեռացնելուց հետո «Աստոն Վիլլան» որոշեց երկար չսպասել: Ինչպես և սպասվում էր, ակումբի սեփականատեր Ռենդի Լերների ընտրությունը կանգնեց 46-ամյա Շերվուդի վրա, ով իր մարզչական կարիերան սկսել է «Տոտտենհեմում»` 2013թ-ի դեկտեմբերին: Այսօր կողմերը համաձայնության են եկել և Շերվուդը 3,5 տարվա պայմանագիր է ստորագրել:
-Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել անգլիական ֆուտբոլի ամենամեծ ակումբներից մեկը: Անհամբերությամբ սպասում եմ աշխատանքի մեկնարկին և ես իսկապես պատրաստ եմ,- ասել է Շերվուդը: