• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թոմ Ինսը չի բացառել, որ կմնա «Կրիստալ Փելեսում»

Թոմ ԻնսԱնգլիացի վինգեր Թոմ Ինսը չի բացառել, որ կարող է մշտական պայմանագիր ստորագրել «Կրիստալ Փելեսի» հետ:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի երկրորդ կեսից Ինսը «Բլեքբեռնից» վարձավճարով տեղափոխվեց «Փելես»: Այժմ ավարտվել է Թոմի պայմանագիրը երկու ակումբների հետ էլ, և նա կարող է միանալ այն ակումբին, որին ցանկանա:

22-ամյա անգլիացուն չհաջողվեց դառնալ «արծիվների» հիմնական կազմի ֆուտբոլիստ, քանի որ լավ մարզավիճակում էին Ջեյսոն Պանչեոնը և Յաննիկ Բոլասին, սակայն Ինսը չի բացառել Տոնի Պյուլիսի թիմում մնալու տարբերակը:

-Ինձ դուր եկավ «Կրիստալ Փելեսը»: Ֆուտբոլիստները, ղեկավարները և երկրպագուները ինձ լավ ընդունեցին: Բարդ է լինել վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստ: Ամեն դեպքում, դու ակումբի լիարժեք ֆուտբոլիստ չես, սակայն եթե մեզ հաջողվի նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապա ես կքննարկեմ այդ հարցը: Չեմ բացառում այստեղ մնալու տարբերակը,- ասել է Ինսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր