Հարձակվող Գաբրիել Ժեզսուսի վնասվածք է ստացել «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ:
Ժեսուսը առանցքային դեր խաղաց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Արսենալի» առաջին արտագնա հաղթանակում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Սակայն Ռամոն Սանչես Պիսխուանում կայացած հանդիպման ավարտից 10 րոպե առաջ 26 ամյա բրազիլացին ստիպված եղավ փոխարինվել։
«Նա ինչ-որ բան զգաց ազդրի հետևի մասում: Այսպիսով, մենք կտեսնենք: Նա անմիջապես փոխարինում խնդրեց, ինչը չի կարող լավ նորություն լինել, քանի որ դա Գաբիին նման չէ: Մենք կտեսնենք առաջիկա օրերին»: – Արտետան ասել է TNT Sports-ին տված հարցազրույցի ժամանակ։
Հավելենք, որ 2022 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվելուց հետո Ժեսուսն «Արսենալի» կազմում անցկացրած 44 խաղում 15 գոլ է խփել։