«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կոճի վիրահատության է ենթարկվել և, ամենայն հավանականությամբ, օրացույցային այս տարում չի կարողանա օգնել «զինագործներին»:
Ֆրանսիացին այդ վնասվածքը ստացել էր «Էվերթոնի» դեմ Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղում, որում հենց Ժիրուի գոլը լոնդոնցիներին փրկեց պարտությունից (2:2):
Չեմպիոնների Լիգայի որակավորման անցումային պատասխան խաղում «Բեշիկթաշի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր սանի առողջական վիճակի մասին ինֆորմացիա հաղորդեց:
-Նա այսօր վիրահատվել է: Վիրահատությունը լավ է ընթացել, սակայն նա մինչև դեկտեմբեր, միգուցե նաև՝ հունվար, իր մարզավիճակի գագաթնակետին չի հասնի,- ասել է Վենգերը: Sky Sports
Այժմ Վենգերի ընտրությունը սահմանափակվում է Ալեքսիս Սանչեսով, Յայա Սանոգոյով, Լուկաս Պոդոլսկիով և Ջոել Քեմպբելով: Շարք վերադառնալուն մոտ է նաև Թեո Ուոլկոտը: Վենգերը չի թաքցնում, որ իրենք դեռ չեն ավարտել գործերը տրանսֆերային շուկայում: