«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը մեկնաբանել է Լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղի` «Չելսի»-«Սուոնսի» հանդիպման արդյունքը (0:2):
-Ֆանտաստիկ պայքար էր: Մենք գիտեինք, որ դժվար էր լինելու… Ես այսպիսի արդյունքի մասին երազել իսկ չէի կարող: Առջևում դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
Մեր երկու գոլերն էլ «Չելսիի» սխալներն էին: Բայց իմ խաղացողներ Միչուն և Դենին այնտեղ էին առիթից օգտվելու համար:
Լաուդրուպի կարծիքով «Չելսին» ուներ ընդամենը մի քանի դրվագ, որտեղ կարող էր հաջողության հասնել: Պետք է հաշվի առնել Ռամիրեսի և Մատայի հարվածները առաջին խաղակեսին և Լուիզինը` երկրորդ խաղակեսին:
-Համաձայնվեք, որ սա քիչ է մի ակումբի համար, որը Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնն է:
Մենք շատ լավ կառուցեցինք մեր խաղը: Գիտակցում էինք, որ չենք կարող տիրել գնդակին ժամանակի 60 տոկոսը և մեծ մասանբ լինելու ենք առանց գնդակի: Մեզ հաջողվեց ցուցադրել մեր լավագույն որակները: Ուրախ եմ, որ մենք ունենք ռեալ հնարավորություն եզրափակչում հայտնվելու համար,- ասել է Սուոնսիի գլխավոր մարզիչը: BBC