Հայտնի անգլիացի մարզիչ Հարի Ռեդնապը «Քուիսն Պարկ Ռեյնջերսից» հեռացվելու ճանապարհին է: Ինչպես հայտնում է The Times-ը, լոնդոնյան ակումբը ցանկանում է այդ պաշտոնի համար հրավիրել «Սուոնսիի» նախկին մարզիչ Միքայել Լաուդրուպին:
Մրցաշրջանի մեկնարկից առաջ ՔՊՌ-ն իր ունեցած ֆուտբոլիստներով ֆավորիտ էր համարվում, սակայն վերջին չորս խաղերի ընթացքում «ռեյնջերներն» ընդամենը 1 միավոր են հավաքել և այժմ 7 միավորով հետ են երկրորդ հորիզոնականում գտնվող «Բերնլիից»:
Ավելացնենք, որ անցած հանգստյան օրերին անգլիական թերթերը Ռեդնապի հետ կապված ևս մեկ ուշագրավ բացահայտում արեցին: Daily Mirror-ի հաղորդմամբ, «Տոտտենհեմի» և «Պորտսմուտի» նախկին մարզչին կրկին անհանգստացնում են առողջական խնդիրները և նա կարող է հերթական վիրահատության ենթարկվել, որը վտանգում է խաչ քաշել իր կարիերայի վրա: